Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

26.02.2015

Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնարկել և կազմակերպվել են առարկայական դպրոցական օլիմպիադաները: Ինչպես հայտնի է, ամեն տարի դրանք արդեն ավանդաբար անցկացվում են 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից՝ նպատակ ունենալով նպաստել ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացմանը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն:
Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, օլիմպիադաների երկու փուլերը՝ դպրոցական ու տարածքային, ավարտվել են: Սկսած փետրվարի 21-ից մինչև մարտի 9-ը մարզում ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Դրանք արդեն կայացել են մաթեմատիկա, ռուսաց լեզու, հայոց լեզու, քիմիա, պատմություն առարկաներից: Այս փուլի հաղթողները կպարգևատրվեն մարզպետարանի կողմից և համապատասխան միավորներ ապահովելու դեպքում կշարունակեն պայքարը հանրապետական փուլում: Իսկ հանրապետական փուլը, որ համարվում է պետական նշանակության միջոցառում, կկազմակերպվի ու կվերահսկվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մայիս ամսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50