Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ջերմ օջախ>> էներգաարդյունավետ ծրագրի ներկայացումը Տավուշի մարզում

26.02.2015

Նախօրեին Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում Ազգային հիփոթեքային ընկերությունը և KPC կոնսորցիումը կազմակերպել էին միջոցառում նվիրված <<Ջերմ օջախ>> էներգաարդյունավետ ծրագրի ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, մարզում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա կարևորեց մեկնարկող ծրագիրը և նշեց, որ մարզպետարանը նույնպես կաջակցի, որպեսզի ծրագրի մասին իրազեկվեն նաև հեռավոր համայնքների բնակիչները: Լևոն Սարգսյանը հորդորեց ծրագիրն իրականացնող կազմակերպություններին, ընտրեն այնպիսի գործիքակազմ, որպեսզի վերոհիշյալ վարկերից կարողանան օգտվել նաև գյուղական համայնքների բնակիչները:
Միջոցառման նպատակն էր հավաքվածներին, նրանց միջոցով նաև հանրությանը տեղեկացնել ծրագրի հիմնական բնութագրիչների և առավելությունների մասին: <<Ջերմ օջախն>> իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և նպատակ ունի հնարավորություն տալ ցածր ու միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսը՝ արդյունքում խթանելով էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:04:35