Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

23.02.2015


Նախօրեին տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էին մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը և օգնական Գևորգ Ազատյանը: Նիստի օրակարգը բավականին բազմաբնույթ էր, քանի որ այն կազմվում է տարբեր համայնքների երիտասարդների կողմից կատարված առաջարկների հիման վրա: Նիստի սկզբում Կարեն Իսկանդարյանը տեղեկատվություն ներկայացրեց տարբեր վարկային ծրագրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան սահմանամերձ համայնքների երիտասարդներին հիմնել փոքրիկ արտադրություններ, այդպիսով լուծելով նաև զբաղվածության խնդիր: Բերդ, Բերդավան, Կողբ, Այրում, Գանձաքար համայնքներից երիտասարդները հարցեր էին բարձրացրել, որոնք վերաբերում էին երիտասարդ ընտանիքներին տրվող հիպոտեքային վարկերի պայմաններին, զորակոչիկներին հետազոտման համար մայրաքաղաք մեկնելու նպատակով տրվող գումարներին, համայնքներում երիտասարդության համար սպորտով զբաղվելու, մշակութային միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան կենտրոններ ստեղծելուն և այլն: Հարցերը մանրամասն քննարկելուց հետո, որոշվեց համապատասխան առաջարկներով դիմել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, անհրաժեշտության դեպքում մարզպետի միջնորդությամբ՝ նաև ՀՀ կառավարությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26