Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն

20.02.2015

Փետրվարի 19-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանի տարածաշրջանում: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 14 քաղաքացի Նոյեմբերյան քաղաքից, Կողբ, Այրում, Դովեղ, Բերդավան համայնքներից: Այս անգամ աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 3 քաղաքացի, բնակարանի խնդրի լուծման հարցով՝ 1 քաղաքացի, բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն 8 քաղաքացի, և այլ բնույթի հարցերով դիմել էին  2 քաղաքացի: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց Աստղիկ Աբովյանի աշխատանքի տեղավորման հարցում: Մյուսների հարցին ընթացք տրվեց և օրենքով սահմանված ժամկետներում նրանց պատասխան կտրվի: Իսկ ֆինանսական աջակցություն խնդրող բոլոր քաղաքացիների պահանջը, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, կբավարարվի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18