Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին
19.02.2015
![](http://tavush.mtad.am/files/n_pics/7396_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին և նրա աշխատանքային խմբին, որի կազմում էին ԿԽՄԿ պաշտպանության բաժնի պետ Վալերի Յարմակը, տնտեսական ապահովության պատասխանատու Մարտին Ափյանը, ջրամատակարարման և կենցաղապահովման ճարտարագետ Ռուբեն Բաղդասարյանը և ԿԽՄԿ-ի պաշպանության դաշտային սպա Արմեն Քարամյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց կազմակերպության կողմից մարզում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքների համար: ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար: Ապա երկուստեք քննարկվեցին աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք կազմակերպության կողմից հնարավոր է նախաձեռնվեն և իրականացվեն մարզի սահմանամերձ համայնքներում: Մարզպետը նաև հյուրերին ներկայացրեց ՀՀ պետբյուջեի միջոցներով սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը, այն արտոնությունները, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանվել են նման համայնքների համար: