Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագիրը շարունակվում է

23.01.2015

2014թ. <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման>> ծրագրի շրջանակներում արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ են ստեղծվել են Նավուր, Չինչին,Պառավաքար համայնքներում: Մինչ այդ արդեն նման կոոպերատիվներ էին հիմնվել մարզի Ն. Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Լուսաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ համայնքներում: Նշված համայնքներում մինչև 2014թ. ավարտվել էին անասունների ջրարբիացման և սարամասերը իրար կապող ճանապարհների ջրահեռացման շինարարական աշխատանքները: Ինչպես նաև կոոպերատիվների կողմից ձեռք են բերվել 11 հատ ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր, 9 հատ հավաքիչ-մամլիչ, 10 հատ տրակտորային խոտհնձիչ, 10 հատ տրակտորային խոտհավաք և 9 հատ գութան:
2014-ի ընթացքում Նավուր համայնքում հոկտեմբերին սկսվել և ընթացքի մեջ են անասունների ջրարբիացման և սարամասերը իրար կապող ճանապարհների ջրահեռացման շինարարական աշխատանքները, իսկ Պառավաքար համայնքի նմանատիպ ծրագիրը գտնվում է նախագծա- նախահաշվարկային փուլում:
Չինչինի կոոպերատիվի կողմից ձեռք է բերվել 1-ական հատ ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր և գութան, իսկ Պառավաքարի կոոպերատիվի կողմից՝ 1-ական հատ ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր և հացահատիկահավաք կոմբայն:
Մարզի Վարագավան, Վ.Ծաղկավան, Տավուշ, Չինարի, Արծվաբերդ, Իծաքար համայնքների ղեկավարները նոյնպես դիմել են մարզպետարան իրենց համայնքները ևս ընդգրկելու վերոնշյալ ծրագրում,: Այդ նպատակով մարզպետարանի կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ծրագրի ղեկավարությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56