Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գնդակոծությունների հետևանքով վնասվել են բնակարաններ
15.01.2015
![](http://tavush.mtad.am/files/n_pics/7177_s.jpg)
Վերջին շրջանում ադրբեջանական կողմից տեղացող գնդակոծությունների հետևանքով մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները բավականին նյութական վնասներ են կրել: Հիմնականում տուժել են Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Այգեպար, Չինարի համայնքների բնակիչների մասնավոր տները: Նախնական տվյալներով վնասված բնակարանների թիվը գրեթե 100-ի է հասնում: Պառավաքար համայնքում այրվել է նաև ավտոմեքենա: Վնասների չափերը գնահատելու նպատակով վերոհիշյալ համայնքներում արդեն աշխատում են անկախ փորձագետները: