Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

14.01.2015

Այսօր՝ հունվարի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետեր և բաժինների վարիչներ: Ըստ ոլորտների, մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա անելիքները: Մասնավորապես մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը տեղեկացրեց վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում գնդակոծություններից վնասված բնակարանների ուսումնասիրությունների արդյունքները: Աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ներկայացրեց տեղեկատվություն ուղեգրերման նոր կարգի մասին, որը սկսել է գործել 2015 թվականից: Մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարական տվեց խստորեն զբաղվել ճանապարհների, այդ թվում նաև մայրուղիների մաքրության խնդրով: Շատ կարևորվում է խնդիրը, հատկապես, որ Տավուշի մարզի տարածքով միջպետական ճանապարհ է անցնում: Մարզպետը հանձնարարեց հրավիրել խորհրդակցություն պատասխանատու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ և հարցը մանրամասն քննարկել: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարական տրվեց արդեն ճշտել և վերահաշվարկել այն աշխատանքների նախագծանախահաշվային արժեքները, որոնք պետք է կատարվեն հաջորդ հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններին հանձնարարվեց հրավիրել խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ և մեկ անգամ ևս նրանց հետ քննարկել տեղական բյուջեների առավել իրատեսական կազմման, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ աշխատանքային հարցեր, և մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:05:24