Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը

12.01.2015

Հունվարի 11-ը Տավուշի մարզում առաջին զորակոչային օրն էր: Մարզի բոլոր տարածաշրջաններում 2015 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը տրվեց մեծ հանդիսավորությամբ: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու համար Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Դիլիջանի զինկոմիսարիատների մոտ էին հավաքվել մարզի ղեկավարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նոյեմբերյանում մասնակցելով միջոցառմանը, տարածաշրջանի և ամբողջ մարզի զորակոչիկներին ողջունեց, բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ապա տեղի ունեցավ օրհնության արարողություն և մոմավառություն Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Իջևանի զինկոմիսարիատի մոտ արարողությանը մասնակցեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով զորակոչիկներին, մարզպետի տեղակալը բարեխիղճ ծառայության համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված շնորհակալագրերը հանձնեց արդեն Հայկական բանակում ծառայող տավուշցի զինվորների Անդրանիկ Դավթյանի / Իջևան/ և Անուշավան Ղևոնդյանի / Այգեհովիտ/ ծնողներին: Իսկ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի շնորհակալական նամակը հանձնվեց սևքարեցի Կարեն Մայիլյանի ծնողներին:
Հանդիսավորությամբ զորակոչիկներին բանակ ճանապարհեցին նաև Դիլիջանի ու Բերդի տարածաշրջաններում: Բոլոր տեղերում միջոցառումներն ուղեկցվեցին զինվորական նվագախմբերի խրոխտ հնչյուններով, եղան օրհնության արարողություններ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ներկայացուցիչների կողմից: Անամպ երկինք, բարի ծառայություն ու բարի վերադարձ մեր տղաներին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57