Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների
11.12.2014
Ս/թ դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը` <<Պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին>> թեմայով: Ասուլիսը տեղի կունենա Չինարի համայնքում, որտեղ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում ավարտվել է պաշտպանիչ պատի կառուցումը: Հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են նախապես հայտնել մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին. հեռ./0263/ 3-62-58, էլեկտրոնային հասցե. tavushpress@mta.gov.am :