Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպասվում են ընտրություններ մարզի երկու համայնքներում

20.11.2014

ՀՀ Տավուշի մարզպետի սեպտեմբերի 18-ի N 118-Ա որոշման համաձայն մարզի Սարիգյուղ և Լուսահովիտ համայնքներում դեկտեմբերի 14-ին նշանակվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այս պահին, ինչպես տեղեկացնում են թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, արդեն կատարվել են թեկնածուների գրանցումները: Լուսահովիտում գրանցվել են 2 թեկնածու, Իսկ Սարիգյուղում՝ 3: Երկու համայնքում էլ թեկնածուներ են նաև գործող գյուղապետերը: Արդեն ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները, իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենան նրանց անդրանիկ նիստերը: Ըստ նախնական ցուցակների Սարիգյուղն ունի 983 ընտրող, Լուսահովիտում ընտրողների թիվը 284 է: Առաջինի դեպքում ընտրական տեղամասը կտեղակայվի մշակույթի տանը, իսկ Լուսահովիտում այն կլինի դպրոցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59