Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում

20.11.2014

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվել է ավելի քան 342 մլն դրամ: Նախատեսված ծրագրերի շարքում ընդգրկվել են նաև մի շարք կրթական հաստատությունների, մասնավորապես հանրակրթական դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ: Արդեն ավարտվել են Բագրատաշենի թիվ 2 և Դեղձավանի դպրոցների տանիքի վերանորոգման աշխատանքները: Ավարտված է նաև Մովսեսի դպրոցում կոյուղու վերանորոգումը, իսկ Բերդի թիվ 3 դպրոցում՝ մուտքի վերանորոգումը: Մարզի մի շարք դպրոցներում վերանորոգվել են նաև ռազմագիտության դասասենյակները: Ընդհանուր վերանորոգման են ենթարկվել Ծաղկավան և Կողբ համայնքների դպրոցները: Կողբի դպրոցում առաջին պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են: 2-րդ պայմանագրով ծրագրվածներն իրականացվել են ավելի քան 30 տոկոսով, և այս պահին էլ շինարարական հրապարակում աշխատանքային եռուզեռ է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03