Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Փյունիկը>> նորից լավագույններից է
19.11.2014
![](http://tavush.mtad.am/files/n_pics/6842_s.jpg)
Տավուշի մարզկենտրոն Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային խումբը հերթական հաջողությունն է գրանցել: Մասնակցելով Վերջերս կազմակերպված <<Նազանք>> պարի հանրապետական մրցույթ-փառատոնին, 12-15 տարեկանների խումբը բազմաթիվ մրցակիցների մեջ գրավել է 2-րդ պատվավոր տեղը: Ինչպես տեղեկացնում է <<Փյունիկի>> գեղարվեստական ղեկավար Տատյանա Գորբաչովան, ուսուցչուհի Վալյա Անանևայի խումբը Մինորա մշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է դիպլոմով հանրապետական մրցույթ-փառատոնին փայլուն մասնակցություն ցուցաբերելու և պատվավոր տեղ գրավելու համար: Երեխաները հանդես են եկել երկու պարով: Մեկը եղել է մրցութային, մյուսը՝ ցուցադրական: