Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեքիաթային օր ՍՕՍ-Մանկական գյուղում

18.11.2014

Նոյեմբերի 19-ինն ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների հանդեպ բռնության կանխարգելման օր: Այդ օրվան ընդառաջ, նախօրեին Իջևանի ՍՕՍ-Մանկական գյուղում տեղի ունեցավ միջոցառում, որը բավականին ներկայացուցչական էր և մանկական գյուղն իր հարկի տակ սիրով հյուրընկալել էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և Լիտվայի դեսպաններ Ջոն Հեֆերնին ու Էրիկաս Պետրիկասին, մարզպետարանի, քաղաքապետարանի և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների: Միջոցառումը բազմաբովանդակ էր և բաղկացած էր մի քանի փուլից: Նախ երեխաներին ողջունեցին <<ՍՕՍ-Մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը, դեսպաններ Ջոն Հեֆերնը և Էրիկաս Պետրիկասը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նախ ողջունեց ներկաներին և շնորհավորեց օրվա կապակցությամբ, ապա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, որոնք և լավագույն առիթ են երեխաների հետ անմիջական շփումներ ապահովելու համար, և միջոց են խնդիրները համատեղ քննարկելու ու վեր հանելու: Այդ օրը բոլոր ՍՕՍ ընտանիքներին հանձնվեցին համակարգիչներ, որը նրանց համացանցից և համակարգչից օգտվելու անսահմանափակ հնարավորություն կտա: Այնուհետև հյուրերն այցելեցին ՍՕՍ տներ, ապա երեխաների հետ միասին դիտեցին տիկնիկային թատերական ներկայացում: Իսկ երեխաներին հյուր եկած հեքիաթային հերոսները նրանց օրն էլ ավելի հեքիաթային դարձրեցին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57