Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանապարհաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում

13.11.2014

  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվել է ավելի քան 342 մլն դրամ: Նախատեսված աշխատանքների շարքում ընդգրկվել են նաև մի խումբ համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Այդպիսով այդ ծրագրի շրջանակներում մարզի 11 համայնքում կատարվում են ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, փողոցային լուսավորության համակարգի վերականգնում: Արդեն ամբողջությամբ ավարտվել են Նոյեմբերյան քաղաքի Վիրոնայի փողոցի վերանորոգումը, Թեղուտի դպրոց տանող ճանապարհի, Բերդի եկեղեցու տարածքի և թիվ 2 մանկապարտեզ տանող ճանապարհի , Ներքին Կարմիրաղբյուր համայնքի կենտրոնական հատվածի, Տավուշ համայնքի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքի և գերեզմաններ տանող ճանապարհի, Վերին Ծաղկավանի համայնքային ճանապարհների, Իջևանի Անկախության փողոցի մայթերի և շենքերի բակերի բարեկարգումն ու ասֆալտապատումը: Ավարտվել է նաև Ոսկեվան, Հովք և Կիրանց համայնքների կենտրոնական ճանապարհների փողոցային լուսավորության համակարգերի վերականգնումը: Դեռևս ընթացքի մեջ են Դիլիջան և Բերդ քաղաքներում համայնքային ճանապարհների վերանորոգման, վերականգնման աշխատանքները և Մ-4-Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևան համայնքի շուկայի հատվածի բարեկարգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26