Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական ախատանքային այցով գտնվում էր Բերդի տարածաշրջանում:

07.11.2014

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական ախատանքային այցով գտնվում էր Բերդի տարածաշրջանում: Լինելով Այգեպար գյուղում, մարզպետը շրջայց կատարեց համայնքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին: Այգեպարում հիմա ընթացքի մեջ են Կարմիր խաչի միջազգային ծրագրի կողմից կառուցվող պաշտպանիչ պատի շինարարական աշխատանքները, Մանկապարտեզի տարածքն անվտանգ դարձնելու նպատակով շենքը տարբեր կողմերից շրջապատվում է պատով: Մարզպետը տեղում նայեց շինարարության ընթացքը, այն քննարկեց համայնքի ղեկավարի, շինարարների, իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ: Այգեպարում հիմա ընթացքի մեջ է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից կառուցվող դպրոցի դահլիճի շինարարությունը: Նույն կազմակերպությունն արդեն ավարտել է նաև Այգեպարի դպրոցի տարածքում պաշտպանիչ պատի կառուցումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03