Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արծվաբերդի թիմը հանրապետությունում առաջինն է

06.11.2014

Տեղեկացրել ենք, որ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության , սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, կարևորելով դպրոցներում ռազմադաստիարակչական կրթության խնդիրն, արդեն 8-րդ անգամ մարզպետարանների հետ համատեղ անց են կացնում նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմավարական խաղեր: Դրանք տեղի են ունենում ըստ փուլերի. դպրոցական, տարածաշրջանային, մարզային, ապա՝ հանրապետական: Մասնակցում են դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզում ռազմավարական խաղերի կազմակերպիչ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը, նոյեմբերի 2-5-ը Երևանում կայացել է ռազմավարական խաղերի եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցել է Արծվաբերդի դպրոցի թիմը՝ հաղթելով մարզային փուլում: Վերոհիշյալ թիմը արդեն 3-րդ անգամ է մասնակցում այդ խաղերի եզրափակիչ փուլին: Նախորդ 2 անգամները թիմը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը, իսկ այս անգամ արծվաբերդցիները, ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանի գլխավորությամբ, Երևանից վերադարձել են հաղթանակով՝ գրավելով 1-ին տեղը: Խաղերի ավարտին եղել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական , գեներալ- լեյտենանտ Մ. Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Արծվաբերդի թիմը որպես հաղթող պարգևատրվել է գավաթով և նվեր է ստացել մարմնամարզական կոմպլեկտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05