Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մարզային ֆեդերացիան ընտրեց նոր նախագահ

05.11.2014

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի շախմատի ֆեդերացիայի նիստը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, մարզպետի տեղակալները, օգնականները, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մարզի տարածաշրջաններում դասավանդող շախմատի մարզիչներ: Ողջունելով ներկաներին, Սմբատ Լպուտյանը նշեց, որ այցի նպատակներից մեկը շախմատի մարզային ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն է: Հայտնեց, որ նախկինում այն ղեկավարել է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը, ապա որպես ՀՀ ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, մարզի ֆեդերացիայի նախագահի համար առաջարկեց մարզպետ Հովիկ Աբովյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվեց: Այնուհետև քննարկվեցին մարզում սպորտաձևն առավել աշխուժացնելու, շախմատի դասավանդման հետ կապված հարցեր: Տարածաշրջաններում աշխատող շախմատի մարզիչները նշեցին, որ անհրաժեշտ է ավելի հաճախակի մրցաշարեր անցկացնել և առաջարկեցին նաև, որպեսզի ֆեդերացիան ունենա իր առանձին հաշվի համարը, որտեղ հավաքված գումարը կօգտագործվի մրցաշարերի կազմակերպման և անհրաժեշտ այլ ծախսերի համար: Սմբատ Լպուտյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է համագործակցում են Տավուշի մարզի հետ, կատարված բավականին աշխատանք կա, սակայն անելիքներն էլ շատ են: Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նորընտրյալ նախագահ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ կատարված բոլոր առաջարկները հաշվի կառնվեն, ըստ տարածաշրջանների կկանոնակարգվի աշխատանքը և հույս հայտնեց, որ մեկ տարի հետո ոլորտում արդեն դրական փոփոխությունները զգալի կլինեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26