Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրի հաշվետվությունը

03.11.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում քննարկվեցին "Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման տեխնիկատնտեսական հիմնավորում, Վանաձոր, Հայաստան" ծրագրի շրջանակում խորհրդատու ընկերության կողմից մշակված տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաեւ ծրագրի զարգացումների եւ իրականացված հիմնական գործողությունների վերաբերյալ ընկերության առաջարկությունները:

Ծրագիրն իրականացվում է Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ եւ նպատակ ունի մշակել Լոռու մարզի եւ Դիլիջան քաղաքի համար կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ: Խորհդատվական ծառայությունները մատուցում է ERM GmbH (Գերմանիա) ընկերության կողմից գլխավորվող կոնսորցիումը:

Վ. Տերտերյանը նկատեց, որ համայնքերում աղբահանության կազմակերպումն առաջնային խնդիր է, եւ ծրագիրը կարեւոր նշանակություն ունի շահառու համայնքների համար: "Մենք արդեն մոտենում ենք ավարտական փուլին եւ այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն, որոշիչ են լինելու ծրագրի հետագա իրականացման համար",-նշեց Վ. Տերտերյանը` ծրագրի այս փուլում ակնկալելով հատկապես մասնակից ՏԻՄ-երի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից առաջարկությունների ներկայացումը:

Աշխատանքային հանդիպմանը, որին մասնակցում էին շահագրգիռ պետական կառույցների, KfW-ի ներկայացուցիչներ, շահառու համայնքների ղեկավարներ, ծրագրի ղեկավար Գունար Վեյլցոլցը եւ ճարտարագետ Բեռնարդ Շենկը ներկայացրին կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ իրենց հիմնական առաջարկությունները:

Հանդիպմանը քննարկվեցին ծրագրի հետագա իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Խորհրդատու ընկերությանն առաջարկվեց ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնել հետագա աշխատանքներում:

Հասարականության հետ կապերի բաժին mta.gov.am/hy/news/item/2014/10/31/845/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03