Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր նշանակում

03.11.2014

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդում հոկտեմբերի 31-ին կայացել է մրցույթ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել նույն վարչության գլխավոր մասնագետ Գրիշա Բադալյանը: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի որոշումը և Գրիշա Բադալյանի դիմումը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նոյեմբերի 3-ի որոշմամբ Գրիշա Բադալյանը նշանակվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03