Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածաշրջանային մրցումներ

27.10.2014

Հայկական Կարմիր խաչի ընկերության /ՀԿԽԸ/ առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային հերթական մրցումներ անցկացվեցին Իջևանում, որին մասնակցում էին կամավորական թիմեր Այգեհովիտ, Բերդավան, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերից: Իջևանի թիմը համալրված էր <<Սոս մանկական գյուղերի>> սաներով: Թիմերը ձևավորվել էին ՀԿԽԸ առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի կողմից անցկացված առաջին օգնության դասընթացների արդյունքում: Նպատակն է զարգացնել բնակչության առաջին օգնության հմտությունները մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում:
Մասնակիցների առաջին օգնության հմտություններն ստուգելու համար կազմակերպիչների կողմից նախապատրաստվել էր 4 կայան, որտեղ ներկայացված էին 4 դեպքեր. օտար մարմին, ուժեղ արյունահոսություն, շոկ, գլխի վնասվածք, գիտակցության կորուստ, որովայնի փակ վնասվածք և կոտրվածք: Հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիմը, որը կմասնակցի առաջին օգնության հանրապետական մրցումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59