Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը

23.10.2014

Այսօր կայացավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Ողջունելով ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետ Հովիկ Աբովյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպումները, լրագրողների կարծիքին ու գնահատականին ծանոթ լինելը՝ նշելով, որ դրանք միշտ ձևավորվում են հասարակության հետ անմիջական շփումների հիման վրա:
Ապա մարզպետն իր խոսքում անդրադարձ կատարեց սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ընդգծելով հատկապես հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում հակառակորդի գնդակոծությունից տուժած համայնքների կրած վնասները: 11 համայնքի 707 տնտեսության, ում բնակարանները վնասվել էին այդ ընթացքում, ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է աջակցություն: Նման աջակցությունից օգտվել են նաև Վազաշենի 60 տնտեսությունները, որոնց բնակարանները վնասվել են սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած քամու հետևանքով: Իհարկե, աջակցությունը տրամադրվել է փորձագետների եզրակացությունների հիման վրա: Մարզպետ Հովիկ Աբովյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց ընդհանրապես սահմանամերձ համայնքների խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների , նման համայնքներին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ քննարկումների ընթացքի մասին: Նշվեց, որ մարզպետարանի ուշադրության կենտրոնում է նաև համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը, համայնքների մաքրության և աղբահանության խնդիրը:
Քանի որ գրեթե ավարտվում է բերքահավաքը, ապա ասուլիսի ժամանակ շեշտադրում կատարվեց նաև այս թեմայի վրա: Նշվեց, որ այս ամսվա տվյալներով մարզում արդեն արտադրվել է 30750 տոննա հացահատիկ, 6130 տոննա պտուղ, 10550 տոննա խաղող, 4550 տոննա բանջարեղեն, 19650 տոննա կարտոֆիլ, հավաքվել է 47200 տոննա խոտ : Խոսվեց նաև մարզում կազմակերպված խաղողի, պտղի մթերումների մասին:
Մարզպետն անդրադարձ կատարեց նաև կրթության, քաղաքաշինության, առողջապահության ոլորտներին: Մասնավորապես նշեց Բերդի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի, վերջերս Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի համար ձեռք բերված անզգայացման կարևորագույն սարքավորման և առաջիկայում Իջևանի բժշկական կենտրոնում ակնաբուժական բաժանմունքի բացման վերաբերյալ:
Լրագրողների կողմից մարզպետ Հովիկ Աբովյանին տրված հարցերը բազմաբնույթ էին: Դրանք վերաբերում էին մարզի առողջապահոության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներին: Հարցեր հնչեցին նաև  խմելու ջրի, սննդի անվտանգության, վառելափայտի օգտագործման, անապահով ուսանողների վարձավճարների, բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների, քաղաքներում աղբավայրերի վիճակի և այլ խնդիրների հետ կապված:
  <Տավուշ> մարզային հեռուստաընկերության եթերում ցուցադրված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի  մասին պատմող ռեպորտաժըwww.youtube.com/watch

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26