Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն տուժած բնակարանատերերին

22.10.2014

Ինչպես հայտնի է 2014 թվականի հուլիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, բազմաթիվ անգամ խախտելով հրադադարը, գնդակոծեց սահմանին հարող համայնքները: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչները մեծ վնասներ կրեցին: Բացի այն, որ դա բերքահավաքի եռուն շրջան էր, և գյուղացիները չկարողացան հավաքել իրենց բերքը, վնասվեցին նաև շատերի բնակարանները: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, Տավուշի մարզպետարանում, համայնքներում գործող հանձնաժողովները փորձագետների հետ միասին գնահատեցին բնակիչների կրած վնասները, որոնք ամփոփ ձևով ներկայացվեց ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվեց 20 մլն դրամ, որից 18 մլն 423 հազար դրամ գումարը տրվեց թվով 10 համայնքների՝ Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Չորաթանի, Բաղանիսի, Ոսկեվանի,Դովեղի, Կոթիի, Վազաշենի, Բերքաբերի 707 տուժած բնակարանատերերին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի բնակարանի վնասնածության աստիճանը: Նույն սկզբունքով մնացած գումարը հատկացվեց սեպտեմբերի 28-ին Վազաշենում ուժեղ քամուց տուժած 60 բնակարարնների տերերին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57