Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ նախազինակոչային մրցումների մարզային փուլը

20.10.2014

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության , սպորտի և երիտասարդության նախարարությունները, կարևորելով դպրոցներում ռազմադաստիարակչական կրթության խնդիրն, արդեն 8-րդ անգամ մարզպետարանների հետ համատեղ անց են կացնում նախազինակոչային մրցումներ: Դրանք տեղի են ունենում ըստ փուլերի. դպրոցական, տարածաշրջանային, մարզային, ապա՝ հանրապետական: Մասնակցում են դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզում նախազինակոչային մրցումների կազմակերպիչ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը, մեզ մոտ արդեն կայացել է նաև մարզային փուլը, որին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված Արծվաբերդի, Այգեձորի, Ազատամուտի, Թեղուտի, Դիլիջանի ավագ դպրոցների և Իջևանի վարժարանի թիմերը: Մարզային փուլում, համառ պայքարում 27 միավորով հաղթող է ճանաչվել և հանրապետականին մասնակցելու իրավունք նվաճել Արծվաբերդի դպրոցի թիմը՝ ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանի գլխավորությամբ: 26 միավորով 2-րդ տեղն է գրավել Թեղուտի թիմը, իսկ Այգեձորի թիմը ստանալով 22 միավոր, գրավել է 3-րդ տեղը: Արծվաբերդի թիմը 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նախազինակոչային մրցումների հանրապետական փուլին, որում 2 անգամ նվաճել է 2-րդ տեղը: Նոյեմբերի 2-5 –ը կկայանա այս տարվա հանրապետական փուլը, որից արծվաբերդցիները տրամադրված են վերադառնալ հաղթանակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27