Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքի տոն Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում

20.10.2014

Իջևանի թիվ 1 դպրոցն այդ օրն անսովոր գեղեցիկ էր, երփներանգ ու աշնանային, երեխաներն՝ ավելի աշխույժ ու տոնական տրամադրությամբ: Դպրոցը նշում էր ավանդական դարձած բերքի տոնը: Յուրաքանչյուր դասարան իր գեղարվեստական համարը ներկայացնելուց բացի, գեղեցիկ աշնանային բերքով լեցուն սեղան էր բացել: Եվ ամեն մի սեղան ներկայացրել էր հայկական ավանդական որևէ ճաշատեսակ: Երեխաներին տոնի կապակցությամբ այցելեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տնօրեն Աշոտ Փաշինյանի հետ շրջելով՝ նա աշակերտների հետ զրուցեց, շնորհավորեց և մաղթեց ուրախ տրամադրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16