Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում նվիրված աղքատության հաղթահարման միջազգային օրվան

20.10.2014

Հոկտեմբերի 17-ին Աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել << Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը կայացավ <<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք >> ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանի մասնակիցները ներկայացնում էին տարբեր կառույցներ. պետական, հասարակական, գործարար, զանգվածային լրատվության միջոցներ և այլն: Ներկաներին ողջունեց, ակտիվ քննարկում ծավալելու կոչով հանդես եկավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ապա ներկայացրեց աղքատության հաղթահարմանն ուղղված գործընթացները Տավուշի մարզում: Յուրաքանչյուրն իր ոլորտում, առավել վիճակագրական տվյալներով, զեկույցներ ունեցան Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի պատասխանատու Սմբատ Ցուցուլյանը և Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի կառավարիչ Սասուն Ասատրյանը: Հաշմանդամությունն ու աղքատությունը թեմայով զեկույց կարդաց <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումներով, իրենց կարծիքները հայտնեցին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդգծվեց, որ նման քննարկումների ժամանակ միշտ կարևոր եզրահանգման են գալիս, և արդյունքում եթե մեծ խնդիրներ չեն լուծվում, ապա փոքր հարց որևէ ընտանիքի, մարդու կամ երեխայի համար անպայման լուծում է ստանում: Նման քննարկումների ժամանակ են ծնվում հետաքրքիր գաղափարներ: Բացառություն չէր նաև այս հանդիպումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16