Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օ-Դը Սեն – Տավուշ. հերթական հանդիպումը

17.10.2014

Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օ-Դը Սենի պատվիրակությանը, որի կազմում էին Օ-Դը Սեն վարչական շրջանի համաշխարհային նախագծերի տնօրեն Օտ Ռոնսեն Լոռասոն, նույն վարչական շրջանի Հայաստանի ծրագրերի ղեկավար Նոյեմի Բոնվառլեն, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը, նույն հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Պազումյանը, միջազգային համախմբվածության ծրագրի շրջանակներում Օ-Դը Սեն վարչական շրջանի կողմից գործուղված մասնագետ Սելին Մասոն: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը և հիմնադրամի արտադրության գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը:
Ինչպես հայտնի է, դեռևս սկսած 2009 թվականից ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը Սեն նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության հիմք է դրվել, իսկ 2011-ին ստորագրվել է շրջանակային համագործակցության պայմանագիր, որի արդյունքում մինչև հիմա Տավուշի մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր: Կառուցվել են անասնապահական համալիր և ֆերմաներ, ներկրվել են անասունների նոր ցեղատեսակներ, հիմնվել են այգիներ և ագրոբազաներ, կաթի ընդունման և վերամշակման կետեր, վերանորոգվել և բարեկարգվել են ոռոգման համակարգեր: Ծրագրերն սկսվել են Իջևանի տարածաշրջանի համայնքներից, սակայն արդեն ընդլայնվել են և դրանցում ընդգրկվել են նաև Բերդի ու Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներ: Մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ կայացած հանդիպման նպատակն էր ամփոփել կատարվածը և նախանշել այն անելիքները, որոնք պետք է իրականացվեն արդեն 2015 թվականի ընթացքում: Ինչպես նշեց Ֆրանսիական պատվիրակությունը, նպատակ ունեն առաջիկայում նախագծել նոր համաձայնագիր, որը հնարավորություն կտա այլ հովանավորներ և ներդրումներ նույնպես ներգրավել մարզում գյուղատնտեսության զարգացմանը խթանող աշխատանքներ կատարելու համար: Հանդիպումն անցավ աշխատանքային և արդյունավետ մթնոլորտում, եղան բազմաթիվ առաջարկներ, մշակվող հողատարածքների, այգիների քանակն ավելացնելու, նոր մինի ֆերմաների կառուցման, գյուղտեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծեց այս ծրագրերի իրականացման կարևորությունը մարզի գյուղատնտեսության զարգացման համար և նշեց, որ հնարավոր բոլոր միջոցներով մարզպետարանը, համայնքները կնպաստեն դրանց առավել արդյունավետ իրագործմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26