Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանը նշեց հիմնադրման 470-ամյակը

06.10.2014

 

Դիլիջանը նշեց հիմնադրման 470-ամյակը
Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը նշեց հիմնադրման 470-ամյակը, որի կապակցությամբ քաղաքում կազմակերպվել էին միջոցառումների շարք և համաքաղաքային տոնախմբություն: Տոնական օրվան իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, գործարար և բարերար, Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են գործընկերային սկզբունքով, մի քանի կազմակերպությունների մասնակցությամբ, իսկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դպրոցին իր աջակցությունը հայտնեց գույքի ձեռք բերման խնդրում: Դոպրոցում փոքրիկ համերգ դիտելուց հետո հյուրերն այցելեցին Դիլիջան քաղաքում տուրիզմի զարգացման շրջանակներում բացված Դոլմամա հանգստի և ռեստորանային համալիր, որը սկսել էր գործել հենց այդ օրը: Հաջորդ կանգառը Դիլիջանի միջազգային դպրոցն էր, որտեղ հյուրերը նույնպես շրջայց կատարեցին, ծանոթացան պայմաններին և զրուցեցին դպրոցում սովորող առաջին ուսանողների հետ:
Սրանք բոլոր միջոցառումները չեն, որ տեղի էին ունենում քաղաքում Դիլիջանի հիմնադրման տարեդարձի առիթով: Զուգահեռ, քաղաքի տարբեր հատվածներում, մշակութային օջախներում, ընթանում էին բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես, Դիլիջանի երկրագիտական թանգարանում ցուցահանդեսի բացում էր և համերգ Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ժողնվագարանների համույթի ու անհատ կատարողների ուժերով, իսկ բացօթյա ամֆիթատրոնում՝ Երևանի պետական կրկեսի ելույթը: Օրվա ավարտին քաղաքային հրապարակում կայացավ տոնական համերգ և ճոխ հրավառություն:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18