Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

03.10.2014

  Սիրելի ուսուցիչներ,


 Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ, Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ և իմաստ ունի. այն կոչված է մեծարելու մարդկանց, ովքեր նվիրական աշխատանք են կատարում՝ դաստիարակելով ու կրթելով սերունդներ, այն հոգեհարազատ է յուրաքանչյուրին, ով մտահոգ է իր երկրի ու պետականության ապագայով: Գաղտնիք չէ, որ հենց ուսուցչին է վերապահված մեր հայրենիքի վաղվա օրվա ձևավորման առաքելությունը, ինչը դուք կատարում եք պատվով, անտրտունջ, երբեմն նույնիսկ ոչ դյուրին պայմաններում: Վառ օրինակը մեր սահմանամերձ համայնքների ուսուցիչներն են, որոնք իրենց աշխատանքով մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլ կոչում: Ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմաբ նույնպես առանձնահատուկ է, նույնիսկ պաշտամունքային: Ծանր ու նվիրական աշխատանքով այսօր Տավուշի մարզում զբաղված են ավելի քան 2000 ուսուցիչներ:
 Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ բոլոր ուսուցիչներին առողջություն, ընտանեկան երջանկություն: Խորին հարգանք և խոնարհում բոլոր այն մանկավարժներին, ովքեր արդեն վաստակած հանգստի են անցել: Շնորհակալություն բոլորիդ Ձեր ազգանվեր աշխատանքի համար:
Շնորհավոր տոնդ Ուսուցիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59