Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների համայնքների խնդիրները

03.10.2014

  Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Նոյեմբերյանի ու Բերդի տարածաշրջանների համայնքների ղեկավարները: Օրակարգում դրված էին գյուղատնտեսական համատարած հաշվառման հետ կապված աշխատանքների կազմակերպման և համայնքների բյուջետային եկամուտների մասին հարցերը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը տեղեկատվություն ներկայացրեց գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների մասին: Մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց կարևորագույն գործընթացի վրա, նշեց, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ իրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով համապատասխան հրահանգներով և պահպանեն հաստատված ժամկետները:
 

 Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ–տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը երկու տարածաշրջանների համայնքների բյուջետային եկամուտների մասին տեղեկատվություն ներկայացրեց: Հոկտեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի կատարողականը մարզի կտրվածքով կազմել է 84,7%, Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 63,1%, Բերդի տարածաշրջանում՝ 92,4%: Գույքահարկի գծով մարզում հավաքագրումը կազմել է 95,2%, Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 87,6%, իսկ Բերդի տարածաշրջանում՝ 113,4%: Տեղական տուրքերի ընդհանուր ցուցանիշը կազմել է 77,7%, Նոյեմբերյանում և Բերդում համապատասխանաբար 98% և 67,6% : Գույքի վարձակալությունից եկամուտների հավաքագրումը Նոյեմբերյանի տարածաշրջանում կազմել է 86,6%, Բերդում՝ 62,5%, իսկ մարզի կտրվածքով 88,0%: Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծեց, որպեսզի համայնքների ղեկավարները, հատկապես նրանք, ովքեր հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեն, առավել աչալուրջ զբաղվեն խնդրով: Նա նշեց, որ հավաքագրումը նախատեսված է կատարել ըստ եռամսյակների, և համայնքների ղեկավարները պարտավոր են պահպանել բյուջեով նախատեսված այդ ժամկետները՝ շեշտելով, որ ցանկացած գործառույթի իրականացման կարևորագույն բաղադրիչներից մեկը և հաջողության գրավականը հենց ժամկետերի մեջ կատարելն է:
 

 Մարզպետը համայնքների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորեց առավել կարևորել աղբահանության և մաքրության պահպանման խնդիրը, շեշտելով, որ դա լինելու է նաև իր մշտական ուշադրության կենտրոնում:
  

 Խորհրդակցության ավարտին հաղորդագրությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59