Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ըստ տարածաշրջանների

02.10.2014

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը խորհրդակցություն անցկացրեց Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցության մեկնարկին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը հանդես եկավ հաղորդագրությամբ կապված գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպական աշխատանքների հետ: Մարզպետ Հովիկ Աբովյանը ընդգծեց, որպեսզի համայնքների ղեկավարները խիստ ուշադիր լինեն, առաջնորդվեն համապատասխան հրահանգներով և պահպանեն հաստատված ժամկետները:

Այնուհետև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ –տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը ներկայացրեց տեղեկատվություն համայնքների բյուջետային եկամուտների մասին: Նշվեց, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի կատարողականը մարզի կտրվածքով կազմել է 84,7%, Իջևանի տարածաշրջանում՝ 99%, Դիլիջանի տարածաշրջանում՝ 93%: Գույքահարկի գծով մարզում հավաքագրումը կազմել է 95,2%, Իջևանի տարածաշրջանում՝ 97,5%, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ 89,5%: Տեղական տուրքերի ընդհանուր ցուցանիշը կազմել է 77,7% Իջևանում և Դիլիջանում համապատասխանաբար 82,1% և 72,5% : Գույքի վարձակալությունից եկամուտների հավաքագրումը Իջևանի տարածաշրջանում կազմել է 99,9%, Դիլիջանում՝ 99,5%, իսկ մարզի կտրվածքով 88,0%: Մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին, հատկապես նրանց, ովքեր ցածր եկամուտներ են ապահովում, հորդորեց առավել ակտիվ և արդյունավետ զբաղվել հավաքագրման աշխատանքներով:
 

Խորհրդակցությունում մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև համայնքներում աղբահանության կազմակերպման և մաքրության պահպանման վրա:
 

Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, առաջարկվեց համայնքների ղեկավարներին կարճ ժամկետում ներկայացնել նաև իրենց համայնքում լուծում պահանջող խնդիրներն ըստ առաջնահերթության: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ ճիշտ կլինի, եթե դրանք որոշվեն հասարակական քննարկումների արդյունքում:

Խորհրդակցությունում գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես եկավ նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:

 Նշվեց, որ հաջորդ նման խորհրդակցությանն անդրադարձ կկատարվի վերոնշյալ քննարկված հարցերի կատարման ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57