Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում ՄԱԶԾ –ի կողմից իրականացվող ծրագրերը բարեհաջող ընթացք ունեն և արդյունավետ են. Հելեն Քլարկ

01.10.2014

  Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզում էր գտնվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ գլխավոր կառավարիչ-ադմինիստրատոր Հելեն Քլարկը Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի ուղեկցությամբ: Մարզի Բագրատաշեն համայնքում պատվիրակությանն ընդունել են Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և համայնքի ղեկավար Արկադի Մակյանը: Նպատակ ունենալով տեղում ծանոթանալ մարզում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին, Հելեն Քլարկն այցելել է Բագրատաշենի Զարգացման հիմնադրամի կողմից կառավարվող չրի հավաքման կենտրոն, որտեղ լսել է աշխատակիցների կարծիքները, հետևել աշխատանքային գործընթացին: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլխավոր կառավարիչ Հելեն Քլարկին մարզ այցելելու համար, ներկայացրել է ՄԱԶԾ կողմից Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքը, նշել դրանց կարևորությունը մարզի համար և հույս է հայտնել, որ հետագայում նույնպես սերտ համագործակցությունը կշարունակվի: Տիկին Քլարկը գոհունակությամբ նշել է, որ Տավուշի մարզում ՄԱԶԾ–ի կողմից իրականացվող ծրագրերը բարեհաջող ընթացք ունեն և արդյունավետ են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18