Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փառատոնը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացմանը

18.09.2014

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Քննարկվեցին 2014 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսը Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Աղայանը մարզպետին ներկայացրեց փառատոնի կանոնակարգը՝ կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները, ընթացակարգը: Փառատոնը կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության և <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից՝ աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և Ռուսաստանի Դաշնության <<Ռուսկի միր>> հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ: Նշվեց, որ Տավուշի մարզը միշտ էլ լավագույն ձևով է մասնակցել փառատոնին, և այս տարվա փառատոնն էլ բացառություն չի լինի: Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը մարզի դպրոցներում կանցկացվի փառատոնի դպրոցական փուլը, որի հաղթողները կմասնակցեն հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը անցկացվելիք մարզային փուլին: Այս փուլի հաղթողներն արդեն իրավունք կունենան մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց փառատոնի անցկացումը՝ կարևորելով նրա դերը դարավոր պատմություն ունեցող հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացման, ռուսաց լեզվի մասսայականացման ու Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության ակտիվացման գործում և վստահեցրեց, որ մարզը ամենայն պատասխանատվությամբ ու ակտիվությամբ կմասնակցի փառատոնին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26