Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկեց ամենամյա մարզական փառատոնը

12.09.2014

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր Իջևան քաղաքում մեկնարկեց ամենամյա մարզական փառատոնը: Ամենամյա մարզական փառատոնն անցկացվում է հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որի հիմնական նպատակն է ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումը համայնքներում և այդ բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը, իսկ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումը, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելը:
 Փառատոնն սկսվեց Իջևանի մարզադպրոցի բակում՝ հանդիսավոր արարողությամբ: Պարային համարներով ելույթ ունեցավ Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթը: Փառատոնի մասնակիցներին շնորհավորեց և ողջունեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Արժևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզերում, Կարեն Ադամյանը նշեց, որ յուրաքանչյուր հարցում մարզպետարանը պատրաստ է աջակցել երիտասարդ մարզիկներին մարզումներն ու պարապմունքները պատշաճ կերպով անցկացնելու համար: Նա մարզական փառատոնի մասնակիցներին մաղթեց նորանոր հաջողություններ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում:
 Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծագույն վաստակի համար ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից շնորհակալական պատվոգրեր ստացան ֆիզկուլտուրայի վաստակաշատ ուսուցիչներ Վովա Փաշինյանը և Համլետ Այդինյանը:
 Փառատոնի ծրագրում մասնակիցները կմրցեն մինի ֆուտբոլ (թիմի կազմը՝ 8 հոգի), մասսայական վազքարշավ (100 մետր), շախմատ, բազկամարտ, կշռաքարի (16 կգ) բարձրացում և նարդի (երկար) մարզաձևերում: Մրցումները կանցկացվեն աթլետիկայի գործող կանոնների համաձայն: Փառատոնի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով: Առաջին պատվավոր տեղը գրաված մասնակիցները կստանան նաև մարզահագուստներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56