Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն բուժհաստատությունների տնօրենների հետ

12.09.2014

 Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը և ներքին աուդիտի բաժնի վարիչը, բուժհաստատությունների հաշվետվությունների պատասխանատուները: Քննարկվեցին առողջապահության ոլորտի առաջնային կարևորության մի շարք հարցեր: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը նախ ներկայացրեց իմունիզացիայի ցուցանիշները մարզում՝ նշելով, որ հարցը գտնվում է թե մարզպետարանի և թե առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Իմունիզացիայի ցածր ցուցանիշներ ունեցող բուժհաստատությունների տնօրենները պարզաբանումներ տվեցին պատճառների մասին: Մարզպետը հարցի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: Մարզպետին զեկուցվեց նաև պոլիկլինիկական ծառայությունների կողմից զինակոչիկներին առողջության անձնագրերի տրամադրման գործընթացի մասին: Անդրադարձ եղավ աշխատանքային օրենսդրության և աշխատավարձերի վճարման, ինչպես նաև կենտրոնացված և հումանիտար կարգով ստացված դեղորայքի վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման հարցերին: Մարզպետը բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարեց խստագույնս հետևել, որպեսզի բացառվեն պետական պատվերով բուժվող և հետազոտվող հիվանդների, ինչպես նաև մարզպետի կողմից հաստատված գնացուցակից դուրս հիվանդների անհարկի դրսից դեղորայք գնելու և ոչ օրինական գումարներ մուծելու դեպքերը: Բարձրացվեցին որոշ գյուղական ամբուլատորիաների շենքային պայմաններին վերաբերող հարցեր: Մարզպետը խոստացավ, որ շրջելու է բոլոր գյուղական ամբուլատորիաներով՝ տեղում ծանոթանալու խնդիրներին, և որ բարձրացված բոլոր հարցերին կտրվեն համապատասխան լուծումներ: Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև համակարգչային ծրագրերի կանոնակարգման, միասնական ծրագրերի անցնելու մասին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57