Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոբելյանական հուշամեդալներ՝ Բելառուսի դեսպանից

12.09.2014

 Սեպտեմբերի 11-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, պատերազմի վետերաններ՝ վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանի գլխավորությամբ, հյուրեր: Ողջույնի իր խոսքում դեսպան Սուխորենկոն ընդգծեց Մեծ հայրենականում խորհրդային երկրի ժողովուրդների միասնական ուժով ու կամքով տարած հաղթանակի կարևորությունը և այդ հաղթանակում հայ զինվորի նշանակալից ավանդը: Այնուհետև դեսպանը Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից Բելառուսի ազատագրման 70-ամյա հոբելյանին նվիրված հուշամեդալներ և շնորհակալական նամակներ հանձնեց Բելառուսի ազատագրման համար պայքարած դիլիջանցի մարտիկներին: Հոբելյանական հուշամեդալներով պարգևատրվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Բաղդասար Թովմասյանը, Հրանտ Ղալեչյանը (հետմահու), Արտավազդ Ալիխանյանը, Վարդանուշ Մանուկյանը և Սիրանույշ Դանիելյանը: Պարգևատրման կապակցությամբ վետերաններին ողջունեցին և շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով Բելառուսի դեսպանին այդպիսի գեղեցիկ միջոցառում նախաձեռնելու համար՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը խնդրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհակալական խոսքերը փոխանցել Բելառուսի Հանրապետության ղեկավարությանը՝ Հայրենական մեծ պատերազմում կռված հայ զինվորի հանդեպ ցուցաբերած նման ուշադրության ու հարգանքի համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:05:24