Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթության վարչության պետը շնորհավորեց սահմանամերձ համայնքների դպրոցականների սեպտեմբերի 1-ը

02.09.2014

  Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն այցելեց Բերդի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցներ և շնորհավորեց դպրոցականներին ու ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Վարչության պետն առաջինն այցելեց Չինարիի միջնակարգ դպրոց: Սահմանապահ գյուղի դպրոցում երգն ու երաժշտությունը, տոնական ուրախ տրամադրությունն էր թևածում: Շնորհավորելով չինարեցիներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ Կարեն Նազարյանն առաջին հերթին խաղաղություն մաղթեց նրանց: Իսկ գյուղի 1-4-րդ դասարանների 25 աշակերտներին սպասում էր հաճելի անակնկալ գրենական պիտույքների փաթեթների տեսքով: Կարեն Նազարյանը եղավ նաև Այգեձորի միջնակարգ և Արծվաբերդի միջնակարգ ու հիմնական դպրոցներում, որտեղ նույնպես աշակերտական ու մանկավարժական կոլեկտիվներին շնորհավորեց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այնուհետև հանդիպում ունեցավ մանկավարժների հետ, լսեց նրանց խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56