Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաչքարի բացում Բարեկամավանում
19.08.2014

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային Բարեկամավան համայնքում կարևոր իրադարձություն էր: Գյուղ էին այցելել խորհրդարանականներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բազմաթիվ հյուրեր: Առիթը հայրենիքի պաշտպանության համար նահատակված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացումն էր: Միջոցառմանը ներկա էր ամբողջ գյուղը: Օրվա առթիվ ներկաներին ողջունեց համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը: Իսկ խաչքարի բացման պատիվը վերապահվել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զոհված ազատամարտիկների երկու հարազատի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշարժան այդ օրը նաև մեդալներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների: Նշենք, որ խաչքարի ստեղծման հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից, ճարտարապետ Անդրանիկ Դավթյանն է: