Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Տավուշի մարզ

12.08.2014

  Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղավ Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում: Կազմակերպության ղեկավարը նախարարին ներկայացրեց հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ մի քանի հիվանդասենյակ նորոգվել է, իսկ սեպտեմբերից կսկսվեն բուժհաստատության կապիտալ վերանորոգման աշխատանքները: Առողջապահական այս հաստատությունն ունի 40 մահճակալ, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ` վիրաբուժական, սոմատիկ, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, ախտորոշիչ բաժանմունքներ: Կենտրոնը Դիլիջանից բացի սպասարկում է նաև հարևան գյուղական համայնքներին:
 Արմեն Մուրադյանը շրջեց հիվանդասենյակներով, զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց բուժման ընթացքով: Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարարը կարևորեց նրանց աշխատավարձերի բարձրացումը, ինչով պայմանավորված է նաև աշխատանքի արդյունավետությունը:
 «Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»,-նշեց նախարարը:
 Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Իջևանի բժշկական կենտրոնն էր: Արդիականացված բուժկենտրոնի վիրաբուժական բաժանմունքում 2013-ին կատարվել է 166 վիրահատություն: Արմեն Մուրադյանը նշեց, որ վերազինված կենտրոնն ավելի մեծ ծավալի վիրահատություններ իրականացնելու հնարավորություն և բավարար հագեցած վիրահատարան ունի:
  Հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է, համալրված ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Նախարարի ուշադրության կենտրոնում էին հիվանդանոցի նեղ մասնագետներով համալրման, ինչպես նաև ֆինանսների ճիշտ կառավարման ու դեղորայքային ապահովվածության խնդիրներները:
 Առողջապահության ոլորտի պատասխանատուն այցելեց նաև վերակենդանացման բաժանմունք, հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության սենյակ, ծանոթացավ նաև տեղեկատու ծառայության աշխատանքներին, զրուցեց բուժաշխատողների հետ:


www.moh.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56