Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը

01.08.2014

  Օգոստոսի 1-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բացման իր խոսքում Լևոն Սարգսյանը նշեց, որ համապետական այս միջոցառումը, որպես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ, առանձնակի կարևոր է մեր մարզի համար: Օրակարգի հարցերով զեկուցեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Առաջին հարցով զեկուցողը մանրամասն ներկայացրեց գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակներն ու կարևորությունը: Նշվեց, որ այն վիճակագրական գործառույթ է, զանգվածային միջոցառում, որի նպատակը տվյալների հավաքագրումն է տվյալ գյուղատնտեսության ներուժի վերաբերյալ: Այնուհետև ներկայացվեցին գործընթացի իրականացման մեթոդները և նախապատրաստման ու անցկացման աշխատանքներն ըստ փուլերի, այն է՝ նախապատրաստական աշխատանքներ, հաշվառման անցկացում, փաստաթղթերի ընդունում-հանձնում և հավաքագրված տեղեկատվության մշակում: Հաջորդ հարցը մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն էր վերաբերում: Ներկայացվեց գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակավոր անձնակազմը Տավուշի մարզում: Խոսվեց գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների կամ այլ հանրային բնույթի շենքերում ժամանակավոր՝ մինչև 3 /հրահանգչական տեղամասերի համար/ և 4 /հաշվառման տեղամասերի համար/ ամիս տևողությամբ տրամադրման մասին: Զեկուցողը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հաշվարարների ճիշտ ընտրության վրա: Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր մարզի համայնքների հասցեային տնտեսության կարգավորմանը: Նիստի ավարտին զեկուցողը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03