Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով

31.07.2014

 Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և <<Կանանց ռեսուրսների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում <<Բռնություն ընտանիքում և ընտանիքից դուրս>>, <<Սեռական բռնության իրավիճակի հաղթահարում>> թեմաներով: Հրավիրվել էին մարզի ՀԿ ղեկավար քաղաքացիական ակտիվիստներ, ավագանու անդամներ, կրթական, պետական հաստատությունների աշխատողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, գործարար կանայք, բուժաշխատողներ: Սեմինար-խորհրդակցությունն ուղղված էր համայնքների զարգացմանը և կանանց դերի կարևորմանը: Մասնակիցները ակտիվ քննարկում ծավալեցին հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ առկա կարծրատիպերի հաղթահարման, բռնության կանխարգելման միջոցների և այլ կարևոր հարցերի շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59