Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին նոր ծրագրին վերաբերող հարցեր

30.07.2014

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Եվրասիա համագործակցության հիմնադրամի համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Գայանե Մկրտչյանը մարզպետին ներկայացրեց հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Ներկայացվեցին նաև հիմնադրամի աշխատանքները Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղղությունները մարզպետարանի հետ: Գայանե Մկրտչյանը մարզպետին տեղեկացրեց, որ առաջիկայում Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության նոր ծրագիր է ակնկալվում Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների միջև, որի վերաբերյալ էլ հանդես եկավ առաջարկություններով: Նշենք, որ Եվրասիա համագործակցության հիմնադրամը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և նպատակ ունի կոնկրետ ծրագրերի միջոցով բարելավել ինչպես տվյալ համայնքի, այնպես էլ նրա անդամների կյանքի պայմանները: Կարևորելով նման կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ մարզպետ Հովիկ Աբովյանն իր նկատառումները ներկայացրեց ծրագրի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց աջակցել նրա իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57