Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը

30.07.2014

Օրերս մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած դպրոցականների հանրապետական 23-րդ մարզական խաղերի մրցումներում, որ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին, բադմինթոն մարզձևում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիմը: Իջևանցի բաթմինթոնիստներին մարզում է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ երկու թիմ Երևան քաղաքից, մյուս երեք թիմերը ներկայացնում էին Իջևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 8 մարզիկ՝ 4 տղա և 4 աղջիկ: Համառ պայքարում իջևանցի բադմինթոնիստները զիջեցին միայն Երևան-1 թիմին՝ գրավելով 2-րդ տեղը: Իջևանցի մարզիկները պարգևատրվեցին մեդալով և դիպլոմով: Մեր զրույցի ընթացքում թիմի մարզիչ Վարդիթեր Պողոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Տավուշի մարզպետարանին, մասնավորապես կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ թիմին աջակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03