Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմավարական փաստաթղթի շնորհանդես

29.07.2014

Հուլիսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՕՔՍՖԱՄ-Հայաստան <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի <<Գյուղատնտեսության ոլորտի գենդերային ուղղորդում ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի օրինակով>> ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը: Հրավիրված էին մարզի զարգացման ծրագրի աշխատանքային խմբերը, համայնքների ղեկավարներ, համայնքների միությունների գործադիր տնօրենները, մարզում գործող միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՕՔՍՖԱՄ-ի կողմից ստեղծված կոոպերատիվների նախագահները: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը: Ներկաներին ողջունեց նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Գենդերային հարցերով փորձագետ Թամարա Հովնաթանյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր բնութագիրն ու նպատակները, գենդերային մոնիթորինգի արդյունքները՝ կարևորելով զարգացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ռազմավարական փաստաթուղթն ու նրա մեջ գյուղատնտեսության ոլորտի ուղղորդման սկզբունքները: Ծրագրի մեթոդաբանությունը, առկա իրավիճակի ուսումնասիրության արդյունքներն ու հիմնական եզրակացությունները ներկայացրեց փորձագետ Ջինա Սարգիզովան: Փորձագետ Լիլիթ Զաքարյանը խոսեց ՀՀ Տավուշի մարզի զարգացման առաջնահերթ ոլորտների գենդերային ուղղորդման առանձնահատկությունների մասին, ըստ ոլորտների ներկայացրեց իրենց առաջարկությունները՝ նշելով, որ անդրադարձել են բոլոր առաջնահերթություններին և որ առանձնակի ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածի զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56