Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փառատոնից՝ գավաթով և ոսկե մեդալով

25.07.2014

Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթը բազմիցս է Տավուշի մարզը ներկայացրել թե հանրապետական և թե արտերկրյա մրցույթներում ու փառատոներում՝ բարձր պահելով մարզի անունը: Օրերս խումբը պարուսույց Տատյանա Գորբաչովայի, ծնողների ուղեկցությամբ Վրաստանի Հանրապետությունում էր, որտեղ մասնակցեց ծովափնյա Քոբուլեթի քաղաքում կազմակերպված <<Նարնջագույն Քոբուլեթի>> փառատոնին: Փառատոնին մասնակցում էին նաև պարային խմբեր Հայաստանի այլ մարզերից, ԱՊՀ երկրներից: Տավուշի մարզի պարուհիները մրցույթին ներկայացել էին երկու խմբով՝ մեծերի և փոքրերի: Առաջին խումբը հանդես եկավ ժողովրդական պարերի կատարումով, փոքրերինը՝ ժամանակակից, յուրաքանչյուր խումբը երկու համարով, որից մեկը ցուցադրական, մյուսը՝ մրցութային: Իջևանցի պարուհիները փայլուն ելույթներ ունեցան՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափերին ու ժյուրիի բարձր գնահատականին: Արդյունքում առաջին խումբը նվաճեց գավաթ, իսկ փոքրիկ պարուհիները Հայաստան վերադարձան 1-ին տեղի մեդալով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56