Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում

24.07.2014

Հուլիսի 24-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին մարզի զարգացման ծրագրի ոլորտային խմբերի ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցով շահագրգռվածներ: ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության կողմից իրականացվող <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի շրջանակներում քննարկվեց <<ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գենդերային ուղղորդում>> հարցը: Քննարկումը վարեցին գենդերային հարցերով փորձագետներ Ջինա Սարգիզովան, Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը: Ընդգծելով քննարկման կարևորությունը՝ Ջինա Սարգիզովան նախ ներկայացրեց ծրագրի նպատակները, մեթոդաբանությունը և խնդիրները, այնուհետև անդրադարձավ գենդերային հետազոտությունների արդյունքներին: Բանախոսներն ըստ ոլորտների անդրադարձան մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում տեղ գտած գենդերային հիմնախնդիրներին՝ կատարելով ընդհանուր եզրահանգումներ և ներկայացնելով իրենց առաջարկությունները: Քննարկումը եզրափակվեց հարց ու պատասխանով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56