Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալները, բերքահավաքի ընթացքը և առկա խնդիրները

24.07.2014

Հուլիսի 23-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը: Քննարկվեց 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալների /ըստ մշակաբույսերի/ ցուցանիշների, բերքահավաքի ընթացքի և առկա խնդիրների հարցը: 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ սահմանագոտում գտնվող Չինարի գյուղի բնակիչները նախարարին էին դիմել համայնքում 5 հեկտարի վրա սերմնադաշտ հիմնելու նպատակով 1,5 տոննա <<բեզոստայա>> տեսակի էլիտար սերմացուի խնդրանքով: Փոխնախարարը նշեց, որ հարցը դրական լուծում է ստացել, և սահմանված ժամկետներում Շիրակի մարզի Գյումրու սելեկցիոն կայանից նշված սերմացուի խմբաքանակը կտեղափոխվի Չինարի և անվճար կտրամադրվի համայնքին: Քննարկվեց նաև 2014 թվականի աշնանացանի համար սերմացուների խմբաքանակի հարցը: Նշվեց, որ այս տարի համայնքների կողմից առաջին վերարտադրության սերմացուի պահանջարկը նախորդ տարվա 350 տոննայի դիմաց կազմում է 457 տոննա: Զուգահեռ քննարկվեց նաև աշնանացանի դիզվառելիքի և պարարտանյութերի ձեռքբերման գործընթացի հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56