Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր

23.07.2014

Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարն այցն սկսեց Տավուշի մարզպետարանից, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր: Մարզպետն իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեց խնդրի լուծմանը: Այնուհետև Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանի ուղեկցությամբ Ռոբերտ Մակարյանն այցելեց Նոյեմբերյանի տարածաշրջան, Պտղավանում հանդիպեց տարածաշրջանի այգեգործների, համայնքների ղեկավարների հետ, լսեց նրանց մտահոգությունները: Ռոբերտ Մակարյանը խոստացավ արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղարկել տարածաշրջան՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Նա նաև հավաստիացրեց, որ բոլոր հնարավոր պայմանները կստեղծվեն վերամշակող և մթերող կազմակերպությունների հետ աշխատանքներն ավելի դյուրին դարձնելու համար: Կարևորելով գյուղատնտեսական շուկաների բացումը մայրաքաղաքում, փոխնախարարը հորդորեց պտղաբույծներին օգտվել նաև դրանց ծառայությունից: Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ այգեգործները բարձրացրին նաև մի շարք այլ հարցեր՝ կապված ոռոգման սեզոնայնության, բուժանյութերի ձեռքբերման և այլնի հետ: Փոխնախարարը եղավ նաև <<Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ>> ծրագրի շրջանակներում ստեղծված <<Հայկական միրգ>> ՓԲԸ-ի Տավուշի մարզային գյուղատնտես Սպարտկ Զախարյանի կողմից Արճիսում հիմնված 4,5 հա նեկտարենու այգում, դրվատեց կատարված աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56