Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Նոյեմբերյանում

21.07.2014

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ 2014թ. հուլիսի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպվել էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 25 գործատու 57 առկա թափուր աշխատատեղով: Տոնավաճառը մի հիանալի հնարավորություն էր աշխատանք փնտրողների համար՝ միաժամանակ հանդիպելու բազմաթիվ գործատուների, ծանոթանալու աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության նոր ծրագրերին և գտնելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին հնարավորություն տվեց համալրել իրենց ընկերությունները նոր և համապատասխան կադրերով:
Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, պետի տեղակալ Գարիկ Սարգսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, հյուրեր:
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը նշեց, որ զբաղվածության խնդիրների կարգավորումը սահմանամերձ Տավուշի մարզում ոչ միայն սոցիալական լարվածությունը մեղմելու նշանակություն ունի, այլև, որպես սահմանամերձ մարզ, ռազմական և ժողովրդագրական: Ելույթ ունեցան նաև ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18