Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այլցելություն սահմանամերձ Բարեկամավան և հիմնախնդիրների լուծման միջոցառումների քննարկում Տավուշի մարզպետարանում

02.07.2014

  Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային այցով հանդիպեց Բարեկամավան համայնքի բնակիչներին և գյուղի ակտիվին: Ծանոթացավ գյուղում իրականացվող ծրագրերին և առկա հիմնախնդիրներին: Մանրամասն լսեց բոլոր առաջարկությունները, և խոստացավ առաջիկայում գյուղի առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման համար ձեռնարկել գործուն քայլեր:
  Այդ առիթով այսօր Տավուշի մարզպետի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Բարեկամավան և Կոթի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ: Քննարկվեցին սահմանամերձ Բարեկամավանի տրանսպորտային կապի և խմելու ջրի հետ կապված հարցեր: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը տվեց հանձնարարականներ վերը նշված խնդիրները մասնագետների միջոցով ուսումնասիրելու և լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56